Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. ՀՀ ՔԿ-ն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնի ղեկավար կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել ՌԴ-ի հետ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի հետ․«Մե...
Իսրայելում հայտնել են, թե երբ կավարտվի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկրի բանակը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի վերացրել պաղե...
Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում սովից մահացել է 10 երեխա
Գազայի հատվածի Քամալ Ադվան հիվանդանոցում սովից մահացել է 10 երեխա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային...
Իսրայելը Եգիպտոսին է փոխանցել այն մարդկանց ցուցակը, ովքեր ազատ չեն արձակվի փոխանակման գործարքի շրջանակներում
Իսրայելի ներկայացուցիչները եգիպտական կողմին, որը Գազայի կարգավորման բանակցություններում միջնորդներից մեկն է, փոխանցել...