Իսրայելը Եգիպտոսին է փոխանցել այն մարդկանց ցուցակը, ովքեր ազատ չեն արձակվի փոխանակման գործարքի շրջանակներում
Իսրայելի ներկայացուցիչները եգիպտական կողմին, որը Գազայի կարգավորման բանակցություններում միջնորդներից մեկն է, փոխանցել են պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք չեն ազատվի իսրայելական բանտերից՝ որպես պատանդների փոխանակման հնարավոր պայմանավորվածությունների մաս։ Այս մասին հայտնում է Sky News – Arabiya-ն։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իսրայելը եգիպտացի միջնորդներին տրամադրել է պաղեստինցի բանտարկյալների անունների ցուցակը, որոնք չեն ազատվի, եթե անգամ կողմերը հավանություն տան պատանդների փոխանակման գործարքին։
Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ի սկզբանե համաձայնել էր պատանդների փոխանակմանը պաղեստինցի բանտարկյալների հետ՝ չպնդելով իր երկարամյա աջակիցներին ազատ արձակելու գործարքի առաջին փուլը:
Որոշ ժամանակ անց շարժումը վերանայել է իր դիրքորոշումը և պահանջել բանտից ազատ արձակել մի քանի հարյուր պաղեստինցիների, ովքեր երկարաժամկետ բանտարկություն էին կրում կամ դատապարտված էին ցմահ։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնի ղեկավար կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել ՌԴ-ի հետ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի հետ․«Մե...
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիեզերքը վերածում է մարտադաշտի
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի գործողո...
Իսրայելում հայտնել են, թե երբ կավարտվի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկրի բանակը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի վերացրել պաղե...
Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. ՀՀ ՔԿ-ն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:ՀՀ Քննչակ...