Պակիստանն Ադրբեջանին մեծ քանակությամբ կործանիչներ կմատակարարի
Պակիստանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Պակիստանն Ադրբեջանի հետ 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր է կնքել JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Այս մասին հայտնում է bagramyan26 տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ գործարքը, որն իր մեջ ներառում է ինքնաթիռներ, սպառազինության հավաքածու և ուսուցում, ներկայում Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման խոշորագույն գործարքն է:
Նշվում է, որ Բաքվի տարածքային ոտնձգությունների, ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի քաղաքականության շրջանակներում, հետևողականորեն սրելով լարվածությունը տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է ռազմականացվել և Ռուսաստանի հետ հանցավոր դավադրությամբ խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...