Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արվում հանդես գալ Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցության դեմ
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։
Ելնելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է Արցախում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։
Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով. «Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ»։
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլի չձեռնարկումը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...