ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քարվաճառի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ Բաքվի մշակութային վանդալիզմի հերթական զոհ
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:
Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում քանդվել են նաև մինչև 1993 թվականը տեղի թրքացած քուրդ ընտանիքի կողմից արված կցակառուցումները:



Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...