ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը և Մակրոնը՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Էմանուել Մակրոնը: Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ «Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- նշել է Մակրոնը` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց:
«Միսաք և 23 այլք, և բոլոր այլք, որ հարում էին այս ազատությանը, ի վերջո պատվի արժանացան, սեր և ազատություն՝ ի հավերժություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:













Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկ...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․«Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...