Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն առաջիկայում կայցելի Հայաստան: Նա այդ մասին ասել է RTL ռադիոկայանի եթերում։
«Առաջիկայում Հայաստան կմեկնեմ խորհրդարանականների և տնտեսվարողների մեծ պատվիրակության հետ։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան»,– ասել է նա։
Նրա խոսքով` «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, ներառյալ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերը, որոնք կապված են Ադրբեջանի սպառնալիքների հետ»:
«Մեր պատասխանատվությունն է օգնել Հայաստանին, հատկապես մեծացնել նրա պաշտպանական ներուժը։ Այդ պատճառով Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ բարեկամ երկրին, զուտ պաշտպանական նպատակով»,– նշել է երկրի Պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ խոսքը «երկիր–օդ տիպի» պաշտպանական միջոցների և զրահամեքենաների մասին է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...