Դիլետանտական է մոտեցումը, որ կարող է հանդիպենք հանձնաժողովում և իրար ինչ-որ բան հանձնենք․ փոխվարչապետ
Անհրաժեշտ քայլերն արվել են, կան քայլեր, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել։ Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ռուսական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Ներքին Հանդում տեղի ունեցածը կանխելու համար։
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ քայլերն արվել են, կան քայլեր, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպման արդյուքններին՝ փոխվարչապետը նշեց, որ շատ զգայուն հարց է քննարկվում։
«Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ ու ես արդյունվետ եմ գնահատում այդ աշխատանքի ձևը, շատ զգայուն հարց ենք քննարկում։ Սահմանազատման հարցը ընդհնրապես շատ զգայուն հարցն է, որպեսզի հարթակը աշխատի կոնստրուկտիվ՝ պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ»,- նշեց նա։
Պատասխանելով դիտարիկմանը, որ հանրությունը հանդիպումների մասին սահմանափակ ինֆորմացիայի պարագայում սպասում է, որ որևէ բան կարող է հանձնվել՝ փոխվարչապետն ընդգծեց, որ այդ մոտեցումը դիլետանտական է։
«Դիլետանտական է այն մոտեցումը, որ մենք կարող է գնանք, հանդիպենք հանձնաժողովում և իրար ինչ-որ բան հանձնենք։ Բացի այդ մենք որոշումների կայացման սահմանադրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, ասել, որ գնացել են ու թաքուն են պահել, անիմաստ խոսակցություն է»,- մանրամասնեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...