Արևմուտքը պատրաստվում է պատերազմի․ Բելառուսի ՊՆ
Բելառուսի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ՆԱՏՕ-ի ռազմածովային խմբերը Միջերկրական և Բալթիկ ծովերում։ ՆԱՏՕ-ի նավերը զինված են Tomahawk հրթիռներով, որոնք կարող են հասնել Բելառուսի ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, հակահրթիռային պաշտպանության (BMD) բազաները լեհական Ռեջիկովոյում և ռումինական Դևեսելում կօգնեն իրականացնել «Տոմահավկի» հարվածներ։ Այս մասին ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը պատրաստվում է ռազմական գործողությունների, հետախուզում Է Բելառուսի օբյեկտները։
«Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված այդ ռազմական գործողությունները», – ընդգծել Է նախարարը:
«Մշտապես հետախուզություն է իրականացվում Բելառուսի դեմ՝ բոլոր տեսակներով։ Եվ ռադիոտեխնիկական, և մարդատար ինքնաթիռներ, և անօդաչու ավիացիա։ Օրական հինգից տասը մեկնում, տիեզերական հետախուզություն։ Արևմուտքն ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում մեր ռազմական ավանների, բազաների նկատմամբ»,- եզրափակել է Խրենինը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...
Ռուս պաշտոնյաները Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ Փաշինյան
Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին...