ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ Հայաստանի հարցմամբ ադրբեջանցու ձերբակալման մասին
Մենք նրա համար փաստաբան ենք վարձել, հյուպատոսը նրա հետ է։ Այս մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալլիի ձորբակալումը Ռուսաստանում։
«Քյամիլ Զեյնալլիին ձերբակալել են երեկ գիշերը։ Մենք չգիտենք նրա ձերբակալության իրական պատճառները։ Բայց Ադրբեջանի դեսպանատունը միանգամից բոլոր քայլերը ձեռնարկեց։ Նա իր ձերբակալության վերաբերյալ դիմումներ ունի, շուտով կպարզվի, թե ինչու են նրան ձերբակալել։ Մենք նրա համար փաստաբան ենք վարձել, հյուպատոսը նրա հետ է։ Դեսպանությունն անում է ամեն ինչ, ինչ կարող է»,– նշել է Բյուլբյուլօղլուն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել, նա կարող է հանձվել Հայաստանին։ Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...