Մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան
«Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում և այստեղ իհարկե առանձնահատուկ է ձեր անձնական դերը»,-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացմանը ցուցաբերած մոտեցման համար, նշելով, որ երկուստեք կապերը խորանում են քաղաքական ու տնտեսական առումներով:
«Մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը»:
Փաշինյանը նաև ընդգծել է Ֆրանսիայի մեծ դերակատարումը՝ Հայաստանում ժողովրդական բարեփոխումներին աջակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Ինչու է բերման ենթարկվել Շահրամանյանի անվտանգության աշխատողը․ մանրամասներ․ «Հրապարակ»
Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին բերման են ենթարկել քրեական ոստ...
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար». Մակրոն
«Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոմիության միջև հաղորդակցակ...