Ձերբակալվել է Արցախի նախագահի թիկնազորի աշխատակիցը
NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։
Լրատվամիջոցին Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Երեւանի Աբովյան փողոցից իրավապահները թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածով բերման է ենթարկվել ոստիկանական բաժին։
«Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե, վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին եւ 396-րդ հոդվաի 1-ին մասերի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ անձը ձերբակալվել է»,- հայտնեցին Քննչական կոմիտեից եւ հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ հանգամանքները պարզելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...