Բորիս Ջոնսոնը շատ ավելի լպրծուն ու տհաճ տիպ է, քան Պուտինը․ Թաքեր Կառլսոն
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը Blaze պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրենից մեկ միլիոն դոլար է խնդրել՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանող հարցազրույցի համար: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կառլսոնը Ջոնսոնին անվանել է մի մարդ, որը 2022 թվականին «ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ իր ձեռքով» տորպեդահարել է ռուս-ուկրաինական խաղաղ պայմանավորվածությունները և այդ պատճառով «պատասխանատվություն է կրում հարյուր հազարավոր մարդկանց մահվան համար»։
Լրագրողը պատմել է, որ Ջոնսոնին հարցում է ուղարկել այն բանից հետո, երբ պաշտոնաթող քաղաքական գործիչը նրան «Կրեմլի գործիք» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար: Սկզբում, լրագրողի խոսքով, իրեն մերժել են, բայց հետո ֆինանսական պայմաններ են առաջադրել։
«Ի վերջո նրա խորհրդականներից մեկը վերադարձավ ինձ մոտ և ասաց՝ նա կխոսի քեզ հետ, բայց դա կարժենա միլիոն դոլար: Նա ուզում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, ոսկի կամ բիթքոյններ։ Դա տեղի է ունեցել բառացիորեն երեկ՝ երկու օր առաջ»,- ասել է Կարլսոնը։
«Ես հենց նոր հարցազրույց վերցրեցի Վլադիմիր Պուտինից։ Ես Պուտինին չեմ պաշտպանում, բայց Պուտինը ինձնից միլիոն դոլար չի խնդրել. Այսպիսով, դուք ինձ ասում եք, որ Բորիս Ջոնսոնը շատ ավելի լպրծուն ու տհաճ տիպ է, քան Վլադիմիր Պուտինը, ինչն իրականում այդպես է», - հավելել է նա։
Կառլսոնը խոսել է Վաշինգտոնում քննարկված 60 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության մասին Ուկրաինային: Այդ գումարն, ըստ նրա, թույլ չի տալիս հաղթել Ռուսաստանին և իրենից ներկայացնում է փողերի լվացման գործողություն՝ բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ:
«Եթե դուք շահույթ եք ստանում պատերազմից, ապա դուք պետք է գործ ունենաք Աստծո հետ այս հարցի շուրջ, քանի որ դա իսկապես անբարոյականություն է, դա իրականում շատ և շատ սխալ է: Շատերը, այդ թվում՝ Բորիս Ջոնսոնը», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...