Արցախի Ազգային ժողովը գործելու է. Թովմասյան
Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Այս մասին Արցախյան շարժման 36-ամյակին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
«Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ն գործելու է։
«Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են»,- նշեց նա։
Անդրադառնալով արցախահայության Արցախ վերադարձին՝ Թովմասյանն ասաց՝ միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան։
«Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»,- հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...