Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն հարցում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք դրանում եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը»,- ասել Է Պեսկովը։
Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) տարածվում է բոլորի, այլ ոչ միայն Հայաստանի վրա, քանի որ այն ստորագրել են նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ՝ ճանաչելով միմյանց սահմանները:
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...