Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջադրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջադրվել է իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները:
«Ամիսներ տևած լռությունից հետո երկուշաբթի օրը Բեռլինում CDU կուսակցության նիստից հետո գերմանացի նախկին նախարարը հայտարարել է իր մտադրությունների մասին»,- գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
65-ամյա քաղաքական գործիչն առաջադրվել է իր՝ Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից։
Կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միություն»-ը «միաձայն ընտրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին», որպեսզի նա մնա իր պաշտոնին։
Ընդունելով իր առաջադրումը՝ ֆոն դեր Լայենն ասել է․ «Աշխարհն այժմ լիովին տարբեր է հինգ տարի առաջվա համեմատությամբ»։
Հիշեցնենք` Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 5 տարի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից պահանջվում է բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ս...