Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկավ 2 ներկայացուցիչ՝ 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը:
Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Գարիկ Կարապետյանը հաղթեց առաջին՝ պոկում վարժությունում, նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Ավելի ուշ՝ մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային ծանրորդներին. այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Պետրոս Պետրոսյանը: Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող...
Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող ա...
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրո...