Իսրայելի ԱԳՆ-ն Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Բրազիլիայի նախագահին Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա («անցանկալի անձ») է հայտարարել Գազայում պատերազմի մասին նրա խոսքերի պատճառով։
Հիշեցնենք` Բրազիլիայի ղեկավարը երեկ ասել էր, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է։ Նա դա համեմատել է հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի վայրագությունների հետ։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Բրազիլիայի նախագահի խոսքերը ամոթալի են և լուրջ», և որ «Իսրայելի գործողությունները Հոլոքոստի և Հիտլերի հետ համեմատելը նշանակում է հատել կարմիր գիծը»։
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից պահանջվում է բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ս...