Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյաննի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է, այս մասին Aysor.am-ին ասել է Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Սիրանուշ Սահակյանն ասել է, որ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն չհեռանալու մասին։
Փաստաբանը նշել է, թե Գևորգ Ալթունյանի կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։
Նշենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից պահանջվում է բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ս...