Մենք՝ որպես երկիր, որը տուժել է օկուպացիայից, հիանալի հասկանում ենք ձեր վիճակը․ Ալիևը՝ Զելենսկուն
Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Իլհամ Ալիեւը հանդիպում են ունեցել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում։ Այս մասին Մյունխենից տեղեկացրել է Европейская правда-ի թղթակիցը։
Բանակցությունների սկսման ժամանակ Ուկրաինայի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
Ուշագրավ է այն, որ պատվիրակությունները շփման համար ընտրել էին անգլերենը, չնայած Ալիեւը ավելի հաճախ բանակցությունները վարում է ռուսերեն։ Զելենսկին հանդիպումն սկսել է գործընկերոջը շնորհավորելով վերջերս նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ շնորհավորանքներին ավելացրել խաղաղության մաղթանքներ։
«Մենք գիտենք, թե որքան բարձր է խաղաղության գինը»,- ավելացրել է Զելենսկին։
«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան է, եւ դա չի փոխվի։ Մենք՝ որպես երկիր, որը տուժել է օկուպացիայից, հիանալի հասկանում ենք ձեր վիճակն ու խաղաղություն ցանկանում ուկրաինացիներին եւ Ուկրաինային»,- պատասխանել է Ալիեւը։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պ...