Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։
RT-ի փոխանցմամբ՝ պատճառը թրոմբն է եղել:
Նշենք, որ Նավալնին հատուկ ռեժիմի գաղութում պատիժ է կրում 2023 թվականի դեկտեմբերից։
Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դիտորդական հասարակական հանձնաժողովից հայտնում են, որ Նավալնին առողջական խնդիրներից չի բողոքել:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Juli’s ս...