Հասարակություն
Հաճախ հարցնում են, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա. Մարուքյան
Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Իմ պատասխանն այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։
2021 թվականից սկսած՝ բոլոր գործողություններն ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։
Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կառավարությունը փոփոխում է մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության ծրագիրը
Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
5.0