ՌԴ-ում ձերբակալել են Հայաստանում դաշնային հետախուզման մեջ գտնվող քաղաքացու
Ռոսգվարդիականները Չելյաբինսկում ձերբակալել են Հայաստանից փախած ամբաստանյալին, որը հետախուզման մեջ էր 2023 թվականի գարնանից: Նրան հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Չելյաբինսկի մարզում «Ռոսգվարդիայի» վարչության մամուլի ծառայությունից։
«Չելյաբինսկում «Ռոսգվարդիայի» արտա-գերատեսչական պահպանության վարչության ձերբակալման խմբի աշխատակիցները ահազանգ են ստացել ոստիկանության Տրակտորոզավոդսկի բաժնի միգրացիայի հարցերով բաժնում տագնապի ազդանշանի գործարկման մասին: Ժամանել են դեպքի վայր։ Նրանց է դիմել բաժնի աշխատակիցը, որն էլ մատնացույց է արել տղամարդուն»,-ասել են մամուլի ծառայությունից։
Այնտեղ հավելել են, որ միգրացիայի հարցերով բաժին եկած 1993 թվականին ծնված Հայաստանի քաղաքացուն ստուգել են տվյալների բազաներով ։ Ընդ որում՝ հայտնաբերել են, որ նա հայրենիքում դաշնային հետախուզման մեջ է գտնվում 2023 թվականի մայիսից։ Նա հետախուզվում էր ՀՀ ներքին գործերի նախարարության Շենգավիթի ոստիկանության բաժնի կողմից՝ որպես ամբաստանյալ, որը թաքնվել էր հետաքննության մարմիններից: