Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել մահացության ցուցանիշների վերաբերյալ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 16-ի Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով 2025 թվականի պետբյուջեի կատարողականը, հայտարարեց, որ ծախսված միջոցներն այսօր տալիս են իրենց արդյունքը։
Ըստ 2025 թվականի թարմացված վիճակագրության՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով վաղաժամ մահացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով նվազել է՝ կազմելով 85,7՝ 2018 թվականի 109-ի համեմատ։ Նույն սկզբունքով՝ չարորակ նորագոյացություններից մահացության մակարդակը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 58,4, այնինչ 2018-ին այդ ցուցանիշը եղել է 75,6։
«Սա չափազանց մեծ ձեռքբերում է և միայն 2025 թվականի մասին է: Բայց 2026 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում, վստահաբար, այս ցուցանիշներն է՛լ ավելի են բարելավվելու, որովհետև 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգի շնորհիվ 1,7 մլն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, թանկարժեք վիրահատություններից, հասանելի բժշկական օգնությունից»,- նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է և հետագայում ընդլայնվելու է։
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ մոտ ապագայում հանրապետության մարզերում գործարկվելու են 10 մամոգրաֆիկ ծառայություններ, ինչը շրջադարձային նշանակություն կունենա կրծքագեղձի հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...