Ռուբինյանի կոշտ կոչը․ ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել
Մենք ի սկզբանե կարծում ենք, որ այդ ուժերի գրանցումը պետք է չեղյալ համարվեր, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընտրությանը մասնակցած ընդդիմադիր ուժերին:
«Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք Կառավարություն: Իշխանությունը լեգիտիմ է, իսկ ընդդիմության հարցը, ավելի ճիշտ՝ հանցագործների հարցը, պետք է լուծեն իրավապահները, և բոլոր ընտրակաշառք բաժանողները և ընտրակաշառքի սխեմայի բուրգի գլուխները պետք է պատասխանատվություն կրեն»,- նշել է Ռուբինյանը:
Նա ընդգծել է, որ նախագիծը, որով պետք է խստացվի ընտրակաշառքի պատիժը, նաև դրանով է պայմանավորված:
«Այդ թվում մենք հասկացանք, որ պետք է պատիժը խստացնենք, որպեսզի էլի ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները՝ ընտրակաշառք տալու: Բայց օրենքը հետադարձ ուժ չունի. այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվելու:
Մենք ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, այդ թվում խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, և ովքեր ընտրակաշառք են բաժանել, հայտնել մեղայականով՝ այո՛, մենք ենք ընտրակաշառք բաժանել: Շատ ուրախ խորհրդարան կլինի. վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ, հուսով եմ, դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»,- հավելել է Ռուբեն Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...