13:00 Լուրերը մեկ տողով. Ապահովագրություն բոլորի համար և աղքատության նվազում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեք կալանավորված անձինք տևական ժամանակ է՝ հացադուլ են անում իրենց քրեական գործերի պատճառով: Պատասխանատու ծառայության փոխանցմամբ՝ նրանց առողջական վիճակը բավարար է, և այժմ սոցիալ-հոգեբանները աշխատում են բողոքի ակցիան դադարեցնելու ուղղությամբ։
•Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, որի շահառու կդառնան բոլոր քաղաքացիները: Ծրագիրը կներառի առաջնային ու անհրաժեշտ բժշկական ծառայությունների փաթեթը և մինչև վերջնական գործարկումը փուլ առ փուլ կընդլայնվի։
•Հանրապետությունում տնտեսական դրական զարգացումների արդյունքում աղքատության մակարդակը նվազել է 2, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.5 տոկոսային կետով: Ըստ ֆինանսների նախարարի՝ ցուցանիշներն ուղեկցվում են նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։
•Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում և հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Գերատեսչությունը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «Ոսկե բանալի» առողջարանի սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։
•Մամուլի տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շուրջ երեք ամիս է, ինչ առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա տևական ժամանակ արտերկրում բուժում ստանալուց հետո վերջերս է վերադարձել Երևան, որտեղ դեռ երկարատև բուժում է անցնելու։
•Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է օդանավակայանում երկրորդ նախագահի մասնակցությամբ արված կադրերի հրապարակմանը՝ նշելով, որ տարածքը հանրային է: Նա նաև քննադատել է նախկին պաշտոնյային և կոչ արել ներկայանալ խորհրդարանի դահլիճ։
•Վանաձորում շարունակվում են գետն ընկած երկու քույրերի որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են նաև կամավորներ: Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գետում տասնամյակներ առաջ մնացած շինարարական խողովակի պատճառով, որից երեխաները սայթաքել ու ընկել են ջուրը։
•ԱՄՆ-ում բնակվող իրանցի համայնքը բաժանվել է երկու ճամբարի՝ ազգային թիմի խաղի ժամանակ իրականացնելով ինչպես բողոքի ակցիաներ, այնպես էլ աջակցության կոչեր: Քաղաքական լարվածության պատճառով հավաքականը բախվել է լրացուցիչ դժվարությունների, իսկ որոշ պաշտոնյաներ չեն ստացել մուտքի արտոնագիր։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Փամբակում կորած քույրերի որոնումները. ամերիկյան ռմբակոծիչի կործանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Վանաձորում շարունակվում են Փամբակ գետն ընկած երկու քույրերի որոնողական աշխա...