ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը․ դաժան դեպք է․ նոր մանրամասներ
Շատ դաժան դեպք է տեղի ունեցել, բայց մեր վանաձորցիների խելքից է. էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց վանաձորցի Կլեկչյան Մնացականը, ով ևս կամավոր մասնակցում է երեկվանից կորած երկու քույրերի որոնողական աշխատանքներին։
«Դեռ 1986-1987 թվականներին, երկրաշարժից առաջ կամուրջ էին գցում, որ Նարեկացի փողոցը միացնեն այն ժամանակվա Մարքսի փողոցին։ Էդ հաստ խողովակը շինարարները գցել էին գետը և վրայով գնում–գալիս էին՝ իրենց հարմարության համար։ Հետո երկրաշարժը եղավ, շինարարությունը դադարեց, իսկ էդ խողովակը մնաց ու քանի մարդու գլուխ է կերել։ Հղի կին էլ է ընկել, երեխեք էլ են ընկել գետը, խեղդվել, մեկի խելքը չի հասնում էդ տրուբեն էդտեղից հեռացնեն։ Հիմա էս դեպքը կատարվեց, էդ տրուբեն հլը մնում է ու համոզված եմ՝ չեն հանելու։ Ես ներկա չեմ եղել, չեմ տեսել, բայց ամբողջ թաղամասում լուրերը պտտվում են, որ խողովակով անցնելուց երեխաներից փոքրը ընկել է ջուրը, մեծն էլ ձեռքը գցել է, որ օգնի, սայթաքել է ու ինքն էլ է ընկել ջուրը։
Մոտ 10 օր առաջ մի տարեց կին երկու տոպրակ ձեռքին, շուկայից առևտուր արած տուն էր գալիս, հենց այդ տրուբի վրայով էր անցնում, գետն էլ տրուբից 10 սանտիմետր էր ցածր։ Շատ վտանգավոր է այդտեղով անցնելը։ Հիմա ես խնդրում եմ Վանաձորի մեր քաղաքապետարանին, համատիրությանը, մենք էլ թևութիկունք կլինենք, ես էլ կգամ, կօգնեմ, կռան բերենք, այդ տրուբեն ջրից հանենք»,–ասաց նա։
Հարցին՝ ճանաչո՞ւմ է այդ երեխաներին, Վանաձորցի տղամարդը պատասխանեց. «Այդ ընտանիքի մեծ երեխան՝ 15 տարեկան, իմ տղու դասարանից է, այս տարի դպրոցը ավարտեցին, բայց փոքրերին ես չեմ ճանաչել։ Բայց գիտեմ՝ խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք են, Ղարաբաղից գաղթած։ Սա իրենց համար երկրորդ հարվածը եղավ։ Ղարաբաղում տուն–տեղ կորցրին, հիմա էլ եկան Հայաստան, իրենց թանգերին կորցրին»,- ասվում է բնակչի խոսքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի հետ զր...