Քոչարյանը երկար ժամանակ երազելու է , որպեսզի փախնի Հայաստանից ու չի կարողանալու. Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ արված տեսանյութերի հրապարակումը։
Լրագրողի հարցին, թե անձնական տվյալներ պարունակող այդ կադրերն ինչպես և ինչ թույլտվությամբ են հայտնվել իշխանական կայքերից մեկում, Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ լրատվամիջոցների կայքերում պարբերաբար տարբեր նյութեր են հայտնվում, և հայտնի չէ, թե որտեղից։ Նա հավելել է, որ ընդդիմադիր կայքերը թերթելիս կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանական խմբակցության նիստերից արտահոսք կա, մինչդեռ դրանց 90 տոկոսը սուտ է։
Անդրադառնալով անձնական կյանքի վերաբերյալ դիտարկմանը՝ պատգամավորը նշել է, որ օդանավակայանը հանրային տարածք է, և դա նույնը չէ, ինչ մարդու անկողինը նկարելը։
Ալեքսանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ երազելու է փախչել Հայաստանի Հանրապետությունից և չի կարողանալու փախչել։ Նա նաև հավելել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է ինչ-որ տեղ մտնել, թող գա խորհրդարանի դահլիճ՝ խոստանալով, որ նրա համար անմոռանալի նիստեր կլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...