Վենսը հայտնել է Հորմուզի նեղուցով նավերի անվճար անցման մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի կնքմանը հաջորդող բանակցային 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար։
NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահը նշել է. «Գործարքում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կհամաձայնեցնենք վերջնական փաստաթուղթը, Հորմուզի նեղուց մուտքն ու ելքն անվճար կլինեն»: Ջեյ Դի Վենսը հավելել է նաև, որ նշված նեղուցով անվճար նավարկության մակարդակն այժմ արդեն էականորեն աճել է, ջրային այդ տարածքով մեծածավալ նավթ է տեղափոխվում, ինչի արդյունքում նավթի գինը 120 դոլարից նվազել է մինչև 83 դոլար։
Փոխնախագահի ձևակերպմամբ՝ ամերիկյան կողմն ակնկալում է, որ այդ ջրային զարկերակով երթևեկությունն անվճար կլինի նաև համաձայնագրի վերջնական տարբերակի ստորագրումից հետո։ «Նրանց հստակ հասկացրել ենք, որ չենք հանդուրժի համակարգ, որը ենթադրում է Հորմուզի նեղուցով նավերի անցման վճար»,- շեշտել է Վենսը:
Նմանատիպ հոդվածներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...