Լավ լուր․ առողջության ապահովագրություն բոլորի համար. ինչ ծառայություններ կներառվեն
Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը անշրջելի գործընթաց է, և այն առաջիկա տարիներին աստիճանաբար կընդլայնվի։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է, և այն հաջորդիվ ընդլայնվելու է։ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները»,- հավելել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2028 թվականին կամփոփվի համակարգին միացող բոլոր խմբերի ընդգրկման գործընթացը, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլորի համար։
Ավանեսյանը շեշտել է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը կներառի բոլորին, սակայն չի ծածկելու բոլոր բժշկական ծառայությունները։ Այն ընդգրկելու է առաջնային և անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն»,- նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ ելնելով կարիքներից և պետական պարտավորություններից։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետական պատվերի շրջանակներում, որքան կլինի մեր քաղաքացիների կարիքը և պետության պարտավորությունը՝ այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Մենք այդ քաղաքականությունը տանում ենք»,- ասել է առողջապահության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի...