Սպորտ

Արգելված դրոշներ, սուլոցներ. Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Արգելված դրոշներ, սուլոցներ. Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

ԱՄՆ-ում բնակվող իրանցիների համայնքը բաժանվել է երկու ճամբարի՝ Իրանի հավաքականի մասնակցության հարցում։ Մինչ հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա էին անցկացնում Իրանի խաղից առաջ, հազարավոր երկրպագուներ մարզադաշտում աջակցում էին ազգային թիմին։ Նոր Զելանդիայի դեմ հանդիպումից առաջ մի քանի հարյուր իրանամերիկացիներ հավաքվել էին մարզադաշտի մոտ՝ պահանջելով փոփոխություններ Իրանում և ծածանելով 1979 թվականի հեղափոխությունից առաջ օգտագործված՝ առյուծի և արևի պատկերով դրոշները։


Հանդիպման ընթացքում, որն ավարտվեց 2:2 հաշվով, Իրանի օրհներգի հնչելիս մարզադաշտում լսվում էին ինչպես ծափահարություններ, այնպես էլ սուլոցներ։ Որոշ երկրպագուներ բարձրացրել էին նաև առյուծի և արևի պատկերով դրոշներ՝ չնայած ՖԻՖԱ-ի սահմանած արգելքին։ Պատերազմի և քաղաքական լարվածության ֆոնին Իրանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը լրացուցիչ դժվարությունների է բախվել։ Թիմը ստիպված է եղել ուսումնամարզական հավաքը տեղափոխել Մեքսիկա, իսկ որոշ պաշտոնյաներ չեն ստացել ԱՄՆ մուտքի արտոնագիր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250