Ինչո՞ւ Շուշիի թանգարանների նմուշները մնացին թշնամու մոտ. Sputnik

44–օրյա պատերազմի ընթացքում Շուշի քաղաքի թանգարաններից նմուշները տարհանելու առաջարկ եղել է, պարզապես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը չի ընդունել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։


Ավելի վաղ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի (Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թագարանները) տնօրեն Լուսինե Գասպարյանը հայտնել էր, որ Շուշիից նմուշների տարհանման հարց 2020թ–ին չի եղել: Նրա խոսքով` Արցախի ԿԳՄՍ նախարարությունում որոշել են նմուշները պահել ռմբապաստարանում։


«Երբ մենք տարհանում էինք գորգերի թանգարանի նմուշները և Շուշի էր գնալու ավտոմեքենա, ես զանգեցի Լուսինե Գասպարյանին, նա արդեն փաթեթավորել էր թանգարանային նմուշները, կտավները, բայց վախեցավ ու չհամաձայնեց»,– լրատվամիջոցին ասել է Ղարախանյանը։


Նախկին նախարարը նշել է, որ գրավոր հրաման չի եղել, բայց բացատրել է նաև, որ պատերազմական իրավիճակում դրա համար ժամանակ էլ չկար։


«ՊՈԱԿ–ի թանգարանի տնօրենն ինքը պետք է գիտակցեր, որ գույքի պատասխանատուն ինքն էր, այլ ոչ թե ես։ Իսկ արդյունքում այդ բոլոր նմուշները մնացին այնտեղ։ Հատկապես արժեքավոր էին Ժան Գառզուի և Ժանսեմի գործերը»,– նշել ` Ղարախանյանը։


Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն