Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնողն ի՞նչ կապ ունի ՀՀ-ում երեխաների առքուվաճառքի քրեական գործի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵՄ անդամ երկրների կառավարությունները մինչև հուլիս պետք է համաձայնության գան Եվրոպական խորհրդարանի նախագահի թեկնածության շուրջ: Ամենահավանական թեկնածուներից մեկը համարվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին:
Խոսքը նույն Դրագիի մասին է, որի անունը շրջանառվում է Հայաստանում երեխաների առքուվաճառքի հետ կապված քրեական գործի շրջանակներում: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, Հայաստանից երեխա է որդեգրել նաև Մարիո Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, իսկ հետո նաև քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը և ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին և որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում»:
Ըստ այդմ, հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը և Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։ Եվ ահա, հիմա նույն Մարիո Դրագին հավակնում է դառնալ Եվրոպական խորհրդարանի նախագահ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...