Լավրովը` Ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության գալու մասին
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն համաձայնության տարբերակներ դեռ չեն երևում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բաց ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը, այն իրողությունները, որոնք ստեղծվել են երկար տարիների ընթացքում և որոնք այժմ հանգեցրել են ներկա իրավիճակին։ Սակայն մեզ պատերազմ հայտարարողների մոտ լուրջ առաջարկների բացակայության և մեր շահերն ու իրողությունները հաշվի չառնելու ցանկության բացակայության պարագայում բանակցությունների սեղանի շուրջ խոսել դեռ չի ստացվի։ Նման տարբերակներ չեն ուրվագծվում», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ կպայմանավորվեն, ժողովուրդների միջև հարաբերությունները կվերականգնվեն, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...