Էրդողանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Գազայի վրա Իսրայելի հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 28 հազար պաղեստինցի, մոտ 70 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ Կահիրեում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ առաջնահերթություն է Գազայի հատվածում հրադադարի հասնելը և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը: Նա նշել է, որ մինչ օրս Թուրքիան Գազա է ուղարկել ավելի քան 34 հազար տոննա օգնություն։
Էրդողանը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...