Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բորելի՝ իրենց ուղղված կշտաբանքին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ իրենց ուղղված կշտաբանքին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, պատասխանել է. «Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք հնչեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայկական կողմի արդարացումը Ժոզեպ Բորելի կողմից համարում ենք Հայաստանի ռազմական սադրանքի վրա աչք–փակում։ Ցավոք, 5-ամսյա կայունությունից հետո ԵՄ-ը անտեսում է առանց որևէ սադրիչ գործոնների դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը։ Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն համարժեք էին և լոկալ բնույթ ունեին։ Այս միջոցները կանխեցին նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու՝ հայկական փորձերը»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջին զարգացումները։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...