ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդունում ենք, որ չենք կարող ասել, թե ունենք կատարյալ տրանսպորտային համակարգ. փոխքաղաքապետ
Մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, թե ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, մյուս կողմից էլ էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը, տրանսպորտի սակագնի վերաբերյալ քննարկմանն այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը շարունակական բարեփոխումների է ենթարկվում, պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը։ Առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել։
Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Իսկ նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է նաև նոր՝ ավելի բարձր ծախսեր»,-ասել է փոխքաղաքապետը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, քվեարկությունը՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...