ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկի» առանձին խմբաքանակի վաճառքը
«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացումը ՌԴ տարածքում՝ անվտանգության ստուգման նպատակով։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածքներ է ստացել։
«Ռոսպոտրեբնադզորից» հայտնում են, որ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծված ապրանքներին։
Խոսքը վերաբերում է բացառապես դեկտեմբերի 28-ի արտադրության ջրին։
Նմանատիպ հոդվածներ
«Ջերմուկ» ընկերությունը բացառում է շշի մեջ քացախաթթվի առկայությունը. պարզաբանում
«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Այս մասին Sp...
ԵԿՄ–ն հրապարակել է վիրավոր զինծառայողի անունը
Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողը 36 տարեկան է, Երկրապահ կամավորականների միության անդամ։ Տեղեկութ...
Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է վարչապետ...
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...