ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ժայթքող հրաբխի լավան ծածկում ձյան շերտերը․ Իսլանդիա
Իսլանդիայում հաջողվել է նկարահանել, թե ինչպես է ժայթքող հրաբխի լավան ծածկում ձյան շերտերը։ Տեսանյութը նկարահանվել է Nation Geographic անօդաչու թռչող սարքից։
Նշենք, որ Իսլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ հրաբխի ժայթքման լավան վնասել է տաք ջրի առանցքային խողովակները:
Ռեյկյանես թերակղզում հազարավոր մարդիկ մնացել են առանց ջրի և էլեկտրականության։ Դեկտեմբերից ի վեր` սա երրորդ նման ժայթքումն է տարածաշրջանում։
Կապույտ ծովածոցը՝ Իսլանդիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկը, նույնպես ստիպված փակվել է լավայի հոսքերի պատճառով:
Իսլանդիայի Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել է, որ փորձում է պարզել, թե ինչպես երաշխավորել տաք ջրի մատակարարումը ավելի քան 20 000 մարդու:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...