Քննարկվում են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները
2024 թվականի փետրվարի 12-ին Խարկով քաղաքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ուկրաինայում, մասնավորապես Խարկովի մարզում ստեղծված իրավիճակը, մարզի հայ համայնքի խնդիրները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։
Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Խարկովում հայ համայնքի ներկայացուցիչ, մարզային ներկայացուցչական մարմնի (Ռադայի) պատգամավոր Արմեն Բակմանյանը։
Հանդիպումից հետո Խարկովի մարզպետի ուղեկցությամբ դեսպանը մասնակցեց Ուկրաինայի հայերի միության կողմից Խարկովի հիվանդանոցներին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...