ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր ժամը 16։20-ի սահմաներում Մյասնիկյան պողոտայում ծառայություն իրականացնող երկու պարեկներ նկատել են, որ ավտոբուսից ծուխ է դուրս գալիս։
Պարեկները կրակմարիչով կարողացել են մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Շտապօգնության բժիշկները տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նշվում է, որ ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղել։




Նմանատիպ հոդվածներ
Թևոսյան փողոցում լուսադեմին մեքենա է պայթել. կա զոհ. ArmLur
ՈՒշագրավ դեպք է տեղի ունեցել գիշերը ժամը 5-ին Երեւանում։ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողո...
Երևանում թիվ 67 երթուղու ավտոբուսը բախվել է հողաթմբի. կան տուժածներ
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում...
Նոր Արեշի պայթյունը եղել է գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում. մանրամասներ
2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի...
Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նրանք ամուսիններ էին
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողո...