Ինչ վերաբերում է ՌԴ-ին մեղադրելու փորձերին, ապա դրանք անհեթեթ են․ Զախարովա
Եվրամիության ժողովրդավարական գործընթացներին միջամտելու մեջ ՌԴ-ին մեղադրելու հերթական փորձերն անհեթեթ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Այսպես է նա մեկնաբանել Եվրախորհրդարանի կողմից փետրվարի 8-ին ընդունված հակառուսական բանաձևը, որում ՌԴ-ին մեղադրել են «ԵՄ-ում ժողովրդավարական գործընթացներին» միջամտելու մեջ:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին մեղադրելու փորձերին, ապա դրանք ըստ սահմանման անհեթեթ են»,- նշել Է դիվանագետը:
Զախարովան ուշադրություն է հրավիրել ԵՄ-ում «ժողովրդավարական նորմերի և իդեալների» բացակայության վրա։ Նրա խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչները ոտնահարել են հասարակ մարդկանց իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և տարատեսակ չարաշահումների դեմ պայքարի սկզբունքները:
Դիվանագետն ընդգծել է, որ Եվրոպայում այժմ աջակցում են նեոնացիզմին եւ ջանասիրաբար չեն նկատում ազգային փոքրամասնությունների նվաստացուցիչ վիճակը:
Նախօրեին Զախարովան հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «չհնազանդվել է ԱՄՆ-ի հրամանին» և դիտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ներքին Հանդում սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են․ Թաթոյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայ...
Պեսկովը՝ Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կո...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...