ՀՀ–ն ականապատ դաշտերի մասին տեղեկամատյաններ է փոխանցել Ադրբեջանին. ԶԼՄ
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր տեղեկամատյան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ նույն աղբյուրների` ներկայացված տեղեկամատյանները հիմնականում բաղկացած են Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներից։
Հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ ԼՂ–ի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններն առաջիկայում աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Նշվում էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
Ըստ ԱԱԾ–ի` 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ականի պայթյունից քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի դեպքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հա...
ՊՆ-ից՝ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու վերաբերյալ լուրերի մասին
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թ...