Բայդենը որոշել է TikTok-ն օգտագործել իր նախընտրական քարոզարշավի համար․ ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը փետրվարի 11-ին ստեղծել է օգտահաշիվ TikTok սոցցանցում և հրապարակել առաջին գրառումը։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն, փոխանցում է Lenta.ru-ն։
Օգտահաշիվը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ Բայդենը պատասխանում է ֆուտբոլի հետ կապված հարցերին։ Այս քայլը նախաձեռնվել է երիտասարդ ընտրողներին ներգրավելու համար, ընդգծել է պարբերականը։
Բացի այդ, Բայդենի թիմը կարողացել է միանալ TikTok-ին ընտրարշավում բարձր ուշադրության ֆոնին՝ չինական ծագման և «անվտանգության նկատառումներից ելնելով» սոցիալական ցանցն արգելելու ԱՄՆ Կոնգրեսի կոչի պատճառով։
2023թ. փետրվարին Սպիտակ տունը դաշնային հաստատություններին 30 օր էր տվել այն բանի համար, որ նրանք հեռացնեն TikTok-ն իրենց սարքերից եւ համակարգերից։ Այս որոշումն ընդունվել էր այն երկյուղների հետ կապված, թե Չինաստանի իշխանությունները կարող են հավելվածն օգտագործել ԱՄՆ քաղաքացիներին լրտեսելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...