Սաուդյան Արաբիան կոչ է անում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կապված Ռաֆահում ստեղծված իրավիճակի հետ
Սաուդյան Արաբիան կոչ է արել գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի պաշտպանության բանակի հնարավոր ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ երկիրը զգուշացնում է Ռաֆահի վրա հարձակման և դրա լուրջ հետևանքների մասին, որը ներքին տեղահանված պաղեստինցիների վերջին ապաստանն է։
«Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գումարման անհրաժեշտությունը՝ Իսրայելի կողմից հումանիտար աղետի ստեղծում թույլ չտալու համար»,– գերատեսչության հայտարարությունն է մեջբերում РИА Новости–ն:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները երկրի իշխանություններից հրահանգներ են ստացել՝ նախապատրաստվելու Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում մարտերի մեկնարկին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։Աղբյուրն...