Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramyan26 տելեգրամյան ալիքը։
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները մոտեցել են Բիշքեկից Երևան չվերթով ժամանած Ղրղզստանի քաղաքացուն և ասել, որ ԱՄՆ-ի համար ոչ բարեկամ երկրում քվեարկի Թրամփի օգտին։ Այս ամենին Ղրղզստանի քաղաքացին պատասխանել է, որ եկել է Հայաստան և ԱՄՆ-ի հետ հարաբերություններ չունի։
Ըստ ալիքի վերջին մի քանի ամիսների ընթացքում ռուս սահմանապահները բազմաթիվ կամայական դեպքեր են կատարել մայրաքաղաքի օդանավակայանում։
bagramyan26-ի տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Ադրբեջանը թույլտվություն չի տվել ռուսական ինքնաթիռի թռիչքին. ի՞նչ է կատարվում
Ural Airlines ավիաընկերությունը չի կարողացել թռիչքներ սկսել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի օդանավակայանից դեպի Բ...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...