Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:
Այս մասին Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանադրությունը պետք է օրգանիկ կապ ունենա ժողովրդի հետ: Իմ ընկալմամբ՝ պայմանավորված է ժողովրդի հետ գենետիկ ճեղքը լրացնելու ճեղքով:
Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի ու ընդունեցի սահմանադրություն:
Կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը կամ ընդունել նոր Սահմանադրություն: Միայն ժողովուրդը կարող է կայացնել այդ որոշումը»,- նկատեց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ պետական ժողովուրդ դառնալու համար մեզ պետք է սահմանադրական հանրաքվե:
Փաշինյանը նաև նշեց, որ նոր Սահմանադրությունը, 4-րդ հանրապետության ստեղծման գաղափարներից մեկն է: Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության փոփոխությունն արտաքին ճնշման պահանջով է, Փաշինյանը պարզաբանեց հետևյալ առակով:
«Պատկերացրեք՝ 2-ով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք՝ ճանապարհի եզրերին ցուլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կատարենք:
Ի դեպ, այդ շորն ինձ համար գործել է տատիկս: Բարդ ճանապարհ է, պետք է որոշում կայացնենք: Պետք է այդ ճանապարհը անցնենք»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...