Մանդատից զրկել չհաջողվեց՝ փորձում են իրավական գործընթաց սկսել․ Զարուհի Փոստանջյանին կանչել են ՔԿ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:
ArmLur-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե:
Բանն այն է, որ դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:
Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:
Դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով Փոստանջյանից հերքմամբ հանդես գալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 507-րդ հոդվածով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը:
Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է.
«Դատարանը պահանջել է 5000 տպաքանակ ունեցող մամուլում հերքմամբ հանդես գալ, բայց Հայաստանում այդքան տպաքանակ ունեցող թերթ չկա. ես հետաքրքրվել եմ, ինչպե՞ս կատարեմ այս պահանջը»:
Ստացվում է՝ ՔՊ-ին չհաջողվեց ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկել, հիմա փորձում են նրա նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:
Ուշագրավ է նաեւ, որ իրավապահ համակարգը հերթական անգամ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում.օրինակ, երբ ՔՊ-ական Լենա Նազարյանն է հրաժարվում կատարել դատարանի վճիռը ու ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից նրան վիրավորելու համար, իշխանական պատգամավորը չի պատժվում դատարանի վճիռն արհամարհելու համար, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում իրավապահներն անմիջապես պատժամիջոցներ են կիրառում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramyan26...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Ադրբեջանը թույլտվություն չի տվել ռուսական ինքնաթիռի թռիչքին. ի՞նչ է կատարվում
Ural Airlines ավիաընկերությունը չի կարողացել թռիչքներ սկսել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի օդանավակայանից դեպի Բ...