Եթե լինեն փոխադարձ քայլեր, մենք էլ ավելի կկարգավորենք երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ․ Զախարովա
Մոսկվան նպատակ ունի էլ ավելի կարգավորել երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ, եթե լինեն փոխադարձ քայլեր։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 2023 թվականին ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների զարգացման արդյունքները։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անցյալ տարի Վրաստանի ղեկավարությունը պրագմատիկ գիծ էր հետապնդում Ռուսաստանի նկատմամբ, նրանք իրենց հերթին չեղյալ հայտարարեցին Վրաստանի քաղաքացիների՝ 2000 թվականից գործող կարճաժամկետ ուղևորությունների վիզային ռեժիմը և վերսկսեցին ուղիղ չվերթները, ինչը հեշտացրեց շփումները մարդկանց միջև և նպաստեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,-ասել է Զախարովան:
«Մենք գոհ ենք մեր հարևանների, գործընկերների և դաշնակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքներից Ռուսաստանի համար այնպիսի կարևոր ռազմավարական ուղղությամբ, ինչպիսին Անկախ Պետությունների Համագործակցությունն է»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։Գիշե...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramy...
Ադրբեջանը թույլտվություն չի տվել ռուսական ինքնաթիռի թռիչքին. ի՞նչ է կատարվում
Ural Airlines ավիաընկերությունը չի կարողացել թռիչքներ սկսել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի օդանավակայանից դեպի Բ...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...