Հիվանդի հարազատները հարվածել են հերթապահ բժշկին և անվտանգության աշխատակիցներին
Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին և անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երևանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա և Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...